«ԳԼՈԲԱԼ ՄՈԴԵՌՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ–ն փնտրում է հարուստ մասնագիտական փորձ ունեցող ճարտարապետի, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի բազմաբնույթ նախագծերի մշակման և իրականացման գործընթացին։
-Ճարտարապետական նախագծերի մշակում և իրականացում բոլոր փուլերում,
-Համապատասխան ծրագրերով մոդելավորում, աշխատանքային գծագրերի և փաստաթղթերի պատրաստում,
-Համագործակցություն կոնստրուկտորների, ինժեներների և այլ մասնագետների հետ,
-Նախագծային լուծումների համապատասխանեցում նորմատիվային պահանջներին,
-Հեղինակային վերահսկողություն (անհրաժեշտության դեպքում):
Պահանջներ՝
-Բարձրագույն կրթություն ճարտարապետության ոլորտում,
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
-Revit ծրագրի գերազանց իմացություն (պարտադիր),
-AutoCAD, 3D Max, Photoshop ծրագրերի իմացությունը ցանկալի է,
–Վերլուծական մտածողություն, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվություն։
Առաջարկվում է՝
-Մրցունակ աշխատավարձ (քննարկվում է հարցազրույցի ընթացքում),
-Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր,
-Հետաքրքիր և բազմաբնույթ նախագծեր,
-Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրական (CV) և պորտֆոլիոն info@gmd.am էլ․ հասցեին
Design by 
Development by Astudio